• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջա՛ն

Սիրելի՛ ճամբարականներ, սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք։

Խոստման համաձայն առավոտյան օրս սկսեցի Հիմնական դպրոցում՝ մասնակցեցի ուսումնահետազոտական ձմեռային ճամբարի առավոտյան ընդհանուր պարապմունքին: Շենքը մաքուր էր, տաք, ճամբարականներն ուրախ, մոտեցող Նոր տարվա և ձմեռ պապի սպասումով. ջա՜ն։

Հետո եղա Արհեստների ավագ դպրոցում, հիացա Մացակյան ամանորյա  ոգեղեն ճաշակով: Նորից տաք ու խնամված. ջա՜ն։ 

Իջա Նոր դպրոց: Վայելեցի Սանթրոսյան տատիկ-ընթերցավարի ճամբարային ներկայությունը։ Նույն ջերմությունն ու խնամքը, ճամբարային առօրյան. ջանեջա՜ն։ 

Հետո գլորվելով հասա Մայր դպրոց։ Այն իր տաքությամբ ինձ անակնկալի բերեց աշխույժ, ճամբարային եռուզեռով. ջան, ջան ջանեջա՜ն։

Հետո բարձրացա Գեղարվեստի դպրոց՝ հանդիպելու հատուկ Բանգլադեշ ժամանած իտալացի մեր գործընկերոջը՝ Երևանում ԺԶՄԿ-ի (Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե) գնահատող Սելինային, տիկին Աիդայի և Նառա Նիկողոսյանի ուղեկցությամբ: Հիացա «Բարև, պրն Պիկասո» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներով: Միջավայրը՝ էլի՛ տաք, էլի՛ տոնական, իսկակա՜ն վայելք:

Այնպես որ, աշխարհի բոլոր տնօրենների նախանձը շարժվե՜ց, ըստ կրթահամալիրի գնահատման ծառայության, ո՜ւխ: Ահա այս ճամբարն է, որ պիտի ընդունենք որպես ձմեռ պապու լավագույն նվերը մեզ: Ահա ինչու մեզ այլ բան չի մնում, քան դառնալ ձմեռպապիներ, ձյունանուշիկներ և մեր ունեցած նախատոնական վայելքից մաս հանել այլոց:

Ինչպե՞ս. որոշեք: Ուսումնական նախագծի խնդիր է: