Ողջույն: Երևի նկարից հասկացաք, որ այս հրապարակմանս թեման Վրաստանն ու վրացերենն է: Համագործակցում ենք Դպրոց-պարտեզի 2.1 դասարանի հետ: Իրենց ցանկությամբ, առաջարկով, մեր մեծ սիրով, հաճույքով ու բոլորիս կամքով, միասին սովորում ենք վրացերեն, ուսումնասիրում վրացական խոհանոցը, մշակույթը և այլն: Ընդամենը մի քանի անգամ ենք հանդիպել, բայց արդեն վրացերեն շա՜տ բառեր գիտեն և դեռ էլ ավելի շատ կիմանան: Սովորողները իրենց դասարանի բլոգում տեղադրել են բազմաթիվ տեսահոլովակներ, որտեղ պատմում են Վրաստանի մասին, պատրաստոոմ են վրացական ուտեստներ...
Այսօր էլ այցելեցինք նրանց: Միասին երգեցինք վրացերեն երգ՝ տոնածառի մասին, պարեցինք վրացական պար, նոր բառեր սովորեցրինք ու սովորեցինք: Ի դեպ, դասարանում կան սովորողներ, ովքեր անմիջական կապ ունեն Վրաստանի հետ՝ մեկի տատիկն է Վրաստանում, մյուսի ծնողն է արմատներով վրացի և այլն:
Մեր կրտսեր ընկերների հետ պատրաստվում ենք վրացերեն երգ ձայնագրվել և ներկայացնել Ձեզ: Նաև մեդիաուրբաթի համար պար ենք պատրաստում, որը ուղղակի շատ գեղեցիկ ու տպավորիչ էր, դրանում դուք կհամոզվեք առաջիկա մեդիաուրբաթի ժամանակ:
Մեր համագործակցությունը շարունակվում է և դեռ շատ բաների ենք հասնելու միասին: Սպասեք նորությունների: