ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համատեղ կազմակերպվելիք «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտակրթական ժողովին, որը տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. հունվարի 17-ին, հրավիրվել են ԼՂՀ դպրոցներից զինղեկներ (հավելված): ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանի խնդրանքով նրանց գիշերակացը և սնունդը կկազմակերպվի կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- Խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Ռուդիկ Սահակյանցին, հյուրընկալման պատասխանատու` Վահրամ Թոքմաջյանին.
- խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան,
- հունվարի 16-18-ին սնունդը կազմակերպել Դպրոց-պարտեզում՝ նախաճաշը և ընթրիքը յուրաքանչյուրին 300 դրամի չափով, ճաշ՝ յուրաքանչյուրին 500 դրամի չափով, կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներից.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
Հավելված
- Վալերի Ավանեսի Գրիգորյան - ԼՂՀ ԿԳՆ ՌՀՖԴ բաժնի վարիչ, խմբի ղեկավար /հեռ. 097-20-13-33/
- Լևոն Սամվելի Գեորգյան - Ստեփ. հ.8 ավագ դպրոցի տնօրեն
- Վաչագան ժորայի Գրիգորյան - Ասկերանի շրջանի Այգեստանի մ/դ զինղեկ
- Մարտիկ Աուրենի Գրիգորյան - Հադրութի շրջանի Տողի մ/դ զինղեկ
- Արամ Արսենի Խաչատրյան - Մարտունու շրջանի ավագ զինղեկ
- Արթուր Ռուբենի Հայրապետյան - Ասկերանի շրջանի Նորագյուղի մ/դ զինղեկ
- Վլադիմիր Ահարոնի Խաչատրյան - Ատեփ. հ.Յ մ/դ զինղեկ
- Միքայել Լավրենտի Մնացականյան - Մարտակերտի շրջանի Առաջաձորի մ/դ զինղեկ
- Արմեն Արկադիայի Հարությունյան - Մարտունու շրջանի Գիշու մ/դ զինղեկ
- 10. Վարորդ: