«Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին, նախագծի շրջանակներում վաղը՝ հունվարի 22-ին, ժամը 14:00-ին,Կրթահամալիրի Մեդիակենտրոնում՝ Սեբաստացի TV-ի տաղավարում, Էկոհայրենագիտական ակումբի հյուրը կլինի դերասան Սոս Ջանիբեկյանը:
Էկոլոգիական խնդիրների մասին հայտնի մարդկանց շուրթերով խոսելը, իրազեկելը ևս մեկ քայլ է դեպի էկոկրթություն, դեպի էկոկիրթ հասարակություն:
Հ.Գ. Նախագիծ-հաղորդումների շարքը լուսաբանվել է Yerevantimes.am և Bestinfo.am լրատվական կայքերում, քննարկվել է Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում: