Կրթահամալիրի գնահատման ծառայությունն անցկացրել է կրթահամալիրի դպրոցում անհատական համակարգիչների կիրառման ուսումնասիրություն, արձանագրել խնդիրներ և վարչական խորհրդին ներկայացրել տեղեկանք: Նկատի ունենալով դա՝
- պարտադիր համարել.
- ուսումնական պարապմունքի փուլերը հստակեցնելը՝ աշխատանք գործիքով, դադար, լիցքաթափման վարժություններ, այլ տիպի աշխատանք (առանց համակարգչի), ուսումնական պարապմունքի ընթացքում համակարգիչները միացրած թողնելով միայն արվող աշխատանքի բովանդակությունից ելնելով.
- դասի ընթացքում 5 րոպեանոց լիցքաթափման (աչքերի և այլ)վարժություններ կատարելը.
- հանձնարարել.
- առողջագետներ Քրիստինե Սահակյանցին և Անուշ Աղաբաբյանին, մեդիագրադարանի ղեկավար Զառա Առաքելյանին առողջագետի բլոգում և մեդիագրադարանում թարմացնել համակարգչից օգտվելու հաճախականությանը, նրա առջև նստելու ձևերին և լիցքաթափման վարժություններին վերաբերվող նյութերի փաթեթը,
- պրոցների ղեկավարներին, գրասենյակներին՝ ապահովել դրանց տարածումը, յուրարաքանչյուր դասավանդողի և սովորողի համար մատչելիությունը.
- դպրոցների ղեկավարներին, ուսկենտրոնների ղեկավարներին՝ հետևել դասի կազմակերպման ձևերին.
- դասավանդողներին` հետևել կարդացվող կամ գրվող տեքստի տառատեսակի մեծությանը, լույսը համակարգչի վրա ընկնելուն.
- հետազոտական լաբորատորիայի ղեկավարին՝ հետևել, որ 2014-2015 ուստարվա ծրագրային մշակումներում ներառվեն սովորողի առողջության պահպանմանն ուղղված մեթոդական մշակումներ.
- գնահատման ծառայությանը՝ ապրիլ ամսվա սկզբին կրկնել ուսումնասիրությունը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան