Պետական կառավարման ամենաբարձր մակարդակներում կանանց նկատմամբ ցուցաբերվող իրական վերաբերմունքը, որը, ինչպես արդեն նշեցի` քողարկվում, զարդարվում է ծաղիկներով, անպաճուճ ու չերաշխավորված, հատուկ չկազմակերպված ու չհովանավորվող իրավիճակներում բոլորովին այլ պատկերով է հանդես գալիս: Ես փորձել եմ ներկայացնել այդ պատկերը իմ լրագրողական. «Կինը եւ քաղաքականությունը» ֆիլմում, որը նկարահանել եւ արխիվային նյութերի օգնությամբ հավաքել եմ 2013 թվականին, «Շահխաթուն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Ֆիլմի տեւողությունը 24 րոպե է: