Կերպարների ստեղծում և այդ կերպարներով անիմացիոն մուլտֆիլմերի ստեղծում... Մտածե՞լ եք այս մասին։ Մուլտիպլիկատոր Լևոն Աբրահամյանը կրթահամալիրում կիրականացնի դասընթացներ, որոնց արդյունքում կստեղծվեն իսկական մուլտֆիլմեր: Եթե հետաքրքրեց, ապա չորեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, ժամը 11:00, համեցեք Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահ՝ Լևոն Աբրահամյանի հետ հանդիպման: Դուք կծանոթանաք արվեստագետի հետ, կտեսնեք պատրաստի աշխատանքներ և կգրանցվեք: