Լսելով և ընդունելով մեզ ուղղված բարեմաղթանքները, Տիարի վերջին ցուցումները և ջերմ հրաժեշտը՝ գնացինք դեպի Green Lane գրասենյակ, որտեղից ուղևորվեցինք Վրաստան: Բուլաչաուրի, ո՞ւր ես, գալիս ենք:
Վարորդը՝ Սամվելը, ով Վրաստանի քաղաքացի է, վարպետորեն վարում էր մեքենան՝ միաժամանակ կատարելուվ գիդի դեր: Վայելելով հայաստանյան չքնաղ բնությունը, հասանք Լոռի: Ճանապարհին մեզ միացան ինը սովորող Թեղուտից, Շնողից և Արճիշից: Երեխաները արագ մտերմացան, և բոլորը դարձան սեբաստացիներ
Հայաստանյան անբարեկարգ ճանապարհներից (տեսնես ՝ ինչ են մտածում դրանց պատասխանատու այրերը) հետո, ժամը15:10 մտանք ազատ, անկախ Վրաստան: Անցակետերում ոչ մի խնդիր չունեցանք՝ սովորողներից վստահագրեր չեն պահանջում: Ճանապարհն անցնում էր արևածաղիկների և եգիպտացորենների դաշտերի միջով: Ճանապարհները համեմատելի չեն մեր հանրապետության ճանապարհների հետ:
Թբիլիսիիում շարժվում էինք Քուռ գետի ձախ ափով: Իմ վերջին այցելությունից հետո Թբիլիսին շատ է փոխվել, այն դառնում է եվրոպական քաղաք՝ չկորցնելով ազգային դեմքը: Ավելացել են բարձրահարկերը:
Բուլաչաուրին Վրաստանից դեպի Ռուսաստան՝ Լարս ճանապարհին է: Մենք շարժվում էինք Մցխեթի ուղղությամբ: Լերմոնտովի արձանի մոտով թեքվում ենք Ստեփանմինձա (նախկինում՝ Կազբեկ), Վլադիկավկազ ուղղությամբ:
Հասանք Նատախթարի (անունը մեզ հայտնի է որպես վրացական լիմոնադ, գարեջուր) գյուղ, և դեպի Լարս ուղղության ցուցանակը ցույց տվեց, թե որտեղ է Բուլաչաուրիին:
Երեկոյան ժամը 6-ին հասանք ճամբար:
Ճամբարի և առօրյայի մասին կպատմեն սովորողները: Սպասեք: