Լոռու մարզի Կուրթան գյուղի Հնեվանքի տարածքում գործող դաշտային ճամբարի 3-րդ հերթափոխի բնականոն գործունեությունն ապահովելու համար.
- Ճամբարի ղեկավար նշանակել Հասմիկ Նալբանդյանին, ջակատների ղեկավարներ` Անահիտ Բեկյանին, Մարգարիտ Հարությունյանին, Սոնա Փափազյանին, Սուսաննա Դավթյանին և Կարինե Աղամյանին.
- Հասմիկ Նալբանդյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի 3-րդ հերթափոխի մասնակից սովորողների և ուսուցիչների ցուցակը (հավելված).
- ճամբարականների տեղափոխումը Երևան-Կուրթան-Երևան, ճամբարականների ուսումնահայրենագիտական ճամփորդությունները կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
- ճամբարի ղեկավարի ներկայացմամբ ճամբարին տրամադրել նյութեր և տեխնիկա.
- մասնակիցների մեկնումը` օգոստոսի 13-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 18-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան