Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում այգեպան-մեխանիզատորի:
Աշխատանքի նկարագրությունը.
- կրթահամալիրի կրթական օբյեկտների ներքին և արտաքին կանաչ տարածքների խնամք և բարելավում.
- սովորողների հետ կրթահամալիրի երկրագործական ուսումնական նախագծերի մշակում և իրականացում։
Ներկայացվող պահանջները.
- բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական կամ միջնակարգ մասնագիտական (արհեստագործական) կրթություն.
- մեխանիզատորական («Վլադիմիրեց» տրակտորի վարման, տեխնիկական սպասարկման, հնձիչի, էլեկտրասղոցի օգտագործման) հմտություններ
- տրակտորիստ-մեքենավարի վկայական:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt էլեկտրոնային էջում: Ընտրությունը կատարվում է մեկ շաբաթվա ընթացքում։