Սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առթիվ Երևանում մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակներում նախատեսվում են կազմակերպել բազմապիսի միջոցառումներ, գիտաժողով, համերգներ ողջ տարվա ընթացքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում կներկայացվի Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, իսկ տարեվերջին կբացվի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան):
Մանրամասն ծրագիրը՝ Ձայնադարանում: