2014թ. հոկտեմբերի 3-ից 5-ը «Երևան էքսպո» կենտրոնում (Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում) Digitec Expo 2014 10-րդ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսին կրթահամալիրի պատշաճ մասնակցության համար.
- ստեղծել աշխատանքային խումբ.
Ազնիվ Հովհաննիսյան
Գնել Հարությունյան
Գրիգոր Խաչատրյան
Զարուհի Առաքելյան
Տիգրան Պարսիլյան
Սեն Միքայելյան
Սյուզի Մարգարյան
կրթահամալիրի դպրոցների հանրակրթական դիջիթեքի պատասխանատուներ
- տաղավարում տեղադրել երկու էկրան, կրթահամալիրի բանները.
- դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել էքսպոյի մասնակիցների` կրթահամալիրի դպրոցների, ակումբների, նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգը (հերթապահությունը). համակարգող՝ Նաիրա Նիկողոսյան.
- մասնակիցների համար պարտադիր համարել կրթահամալիրային տարբերանշանները` գլխարկ, շապիկ, բեյջ, կրծքանշան, տարբերանշանով նեթբուք և այլ.
- էքսպոյի ամբողջ ընթացքում կրթահամալիրի տաղավարում ապահովել Զարուհի Առաքելյանի, Տիգրան Պարսիլյանի կամ Սեն Միքայելյանի անընդհատ ներկայությունը.
- էքսպոն դիտել որպես մոբիլ դպրոցի ուսումնական տարածք.
- Դիջիթեք էքսպոյի լուսաբանումը` ռեպորտաժ, հարցազրույց, ներկայացում, քննարկում, ուսումնասիրություն, համարել մասնակիցների ուսումնական աշխատանքը.
- ցուցահանդեսին ներկայացվող ուսումնական նախագծերը.
- Հանրակրթական Դիջիթեք ամենամյա բաց ստուգատես 2015. Ազնիվ Հովհաննիսյան և ընկերներ.
- Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ամենամյա բաց ստուգատես 2015. Գնել Հարությունյան, Լևոն Արամյան և ընկերներ.
- 25 տարի մոբիլ ու ստեղծական. ամենամյա բաց ստուգատես «Սեբաստացու օրեր կրթահամալիրում կրթահամալիրի տոն 2014». Նաիրա Նիկողսյան, Սյուզի Մարգարյան և ընկերներ.
- մոբիլ և ստեղծական ուսուցումը կրթահամալիրի դպրոցում, դասարանում, ակումբում, խմբում. պատասխանատու` կրթահամալիրի դպրոցների խմբեր, «Սեբաստացիներ» ստեղծագործական խմբեր` ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախումբ, գործիքային խումբ, թատերախումբ...
- Սովորողների և դասավանդողների տրանսպորտային փոխադրումն իրականացնել կրթահամալիրի` հատուկ ձևավորված, «Հանրակրթական Դիջիթեք 2015» ցուցանակ կրող փոխադրամիջոցով. պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
- Տիգրան Պարսիլյանի, Ազնիվ Հովհաննիսյանի, Գնել Հարությունյանի հայտերով տրամադրել անհրաժեշտ նյութեր և միջոցներ.
- Էլ. գրատախտակ -2 հատ
- Պրոյեկտոր - 2 հատ
- Smart Response վահանակներ - 1 հավաքածու
- Aver Media գրիչներ – 1 հավաքածու
- Intel-ի նեթբուքներ - 10 հատ տաղավարում
- Անհրաժեշտ լարեր, մարտկոցներ
- Երկլեզու բուկլետներ` կրթահամալիրի, դիջիթեքի - 500-ական
- Ինտերնետ կրիչ - 1:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան