Այսօր դպրոց-պարտեզի մի խումբ սովորողներ մեծ պատասխանատվությամբ հերթապահեցին մեր՝ կրթահամալիրի տաղավարում,ինչպես նաև մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին Digitec expo 2014 10-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բոլոր տաղավարները:Շրջելով էքսպոյում հասկացանք,որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ևս կայուն զարգացում է գրանցում և նպաստում հասարակական կյանքի զարգացմանը:Հետևեք մեզ և կտեսնեք Էքսպոյի մասին պատմող նյութերը սովորողների բլոգերում: