«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հոգևոր համերգներով հանդես է գալիս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում:
Առաջին համերգը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30, Երևանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի «Սեբաստացիներ» ուսուցչաց երգչախումբը գործում է 2012 թվականից։ Խմբավար՝ Երևանի կամերային պետական երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյան: Քառաձայն այս երգչախումբը հայ հոգևոր, կոմիտասյան և ժամանակակից երգը տարածելու վսեմ առաքելությամբ հիմնադրման օրվանից բազմիցս հանդես է եկել Հայաստանի և Արցախի քաղաքներում ու գյուղերում, գործող և խոնարհված եկեղեցիներում, թանգարաններում և հրապարակներում:
Համերգաշարը նվիրված է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին, իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու օժանդակությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17.30-18.30։