- Համապատասխանություն հանրակրթության պետական կրթակարգին, կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագրին, առարկայական պետական չափորոշիչներին.
Ծրագիրը պիտի ցույց տա նշված փաստաթղթերի կողմից տվյալ դասընթացին առաջադրվող ընդհանուր պահանջները, հատուկ պահանջները, ծրագրում պետք է նշվի, թե ինչպես են լրացվելու բոլոր պահանջները։
- Կառուցվածք.
2.1. առարկայի դասավանդման խնդիրները. պետք է նշել տվյալ առարկայի ծրագրով բոլոր դասարաններում լուծվող ընդհանուր խնդիրները և կոնկրետ որևէ դասարանում լուծվող խնդիրները.
2.2. բովանդակությունը.
2.3. շաբաթական ժամաքանակը. պետք է նշել, թե ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը ինչպես է նախընտրելի դասավորել (շաբաթվա մեջ հավասարաչափ բաշխված կամ իրար հետ, թե...), ծրագրով նախատեսված բովանդակությունն ինչ ժամաքանակով է տրվելու.
2.4. ուսումնական գրականություն (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն)
2.5. մեդիամիջոցների, այդ թվում` կրթահամալիրի կայքի գործածություն
2.6. սովորողի ուսումնական գործունեության ձևերը
2.7. ստուգման և գնահատման կարգը. նշվում է, թե սովորողի գործունեության ձևերն ինչ կշիռ են ունենում գնահատման ժամանակ, ստուգման ինչ ձևեր են կիրառվում, քանի անգամ
2.8. կրթահամալիրային, հանրապետական, միջազգային տարեկան միջոցառումների մասնակցություն
2.9. սովորողների հետազոտական աշխատանքներ. ծրագիրն ընդգրկում է հնարավոր հետազոտական աշխատանքները, որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել իրենց ընտրությամբ.
2.10. ուսումնական ճամփորդությունները, նշվում են ծրագրով նախատեսված բոլոր ճամփորդությունները, դրանց միջոցով լուծվող առարկայական խնդիրները.
2.11. սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր).նշվում են հնարավոր նախագծերը, դրանց շահառուները, կատարման համար անհրաժեշտ ժամանակը, արդյունքները...