ՀՀ ԿԳ նախարարի և կրթահամալիրի տնօրենի միջև 2010թ. հունվարի 27-ին կնքված պետական աջակցության Ա-6/20 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի 2010թ. աշխատանքի բովանդակությունը։
Պետական աջակցություն (դրամաշնորհ) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին
«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար
1. Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերի (նախադպրոցական, հիմնական, ավագ, արհեստագործական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության) զարգացում, ուսումնական մեդիա-նյութերի հրատարակում
2. Կրտսեր դպրոց-պարտեզի` որպես ուսումնական հաստատության նոր տիպ, և նրանում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի զարգացում, այդ թվում` երեխայի ունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան նախապատրաստական ուսուցում-դպրոց անցում, ամենօրյա օտար լեզու` համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով, լողուսուցումը և մարմնամարզությունը հանրակրթության բաղադրիչ, հոգևոր երգը, պարը և նվագարանների ուսուցումը հանրակրթության բաղկացուցիչ
3. Հեղինակային մանկավարժության գործընկեր դպրոցների հայաստանյան ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում և ուսուցիչների վերապատրաստում
4. Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախամասնագիտական կրթություն, մասնագիտական որակավորում տվող ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն անցումների նոր մեխանիզմներ
5. Live&Edu-ն որպես արդյունավետ ուսուցման միջավայր
6. Ուսումնական ինտերնետային TV
7. Ուսումնական բազմալեզու լրատվական գործակալություն
8. Ուսումնական ռադիոթատրոն
9. Այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնող կրթահամալիր-հաստատությանը նյութական աջակցում, այդ թվում` մեդիա գրադարան, մեդիա-տպարան և հրատարակչատուն, մեդիա-մանկավարժական պարբերական, «Ուսուցման թվային միջոցները` որպես արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ամենամյա ստուգատես, «Ինժեներական և տեխնիկական կրթությունը հանրակրթական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, «Տեխնոլոգիայի ուսուցումը հիմնական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, «Ժանգոտ դդում» միջազգային մեդիափառատոն
10. Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում
11. Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր
12. Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարներ
13. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ և արշավախմբային գործունեություն
14. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության հանրապետական ծրագրին, այդ թվում` 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի պահպանում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ծրագրի էլեկտրոնային ամսագրի հրատարակում
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հեղինակային մանկավարժության կենտրոնի ղեկավար ` Ս. Մարկոսյան