Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 30, 33, 45, 55)։
Մասնաժողովի կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովի կազմում ընդգրկվում են.
Մասնաժողովը սահմանված կարգով քննարկում է.
Մասնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են երկշաբաթյա պարբերությամբ: Մասնաժողովի նիստի օրակարգը և նյութերը mskh.am-ում հրապարակում է մասնաժողովի քարտուղարը՝
Մասնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով կամ մասնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով:
Մասնաժողովի նիստերը բաց են. դպրոցների, քոլեջի ղեկավարների, օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։
Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: