Հրաման
01.12.2014թ.
«Գեղարվեստը կրթահամալիրում. կրթահամալիրի գեղարվեստը» համերգ-ցուցադրության՝ հեղինակային կրթական նախագծերի ամենամյա տոնավաճառը կազմակերպվում է 2014թ. դեկտեմբերի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ համատեղ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ: Այդ նպատակով.
- ստեղծել նախագծի համակարգման խումբ՝
Նաիրա Նիկողոսյան (ղեկավար)
Գրիգոր Խաչատրյան
Հարություն Թոփիկյան
Քնարիկ Ներսիսյան
Տիգրան Պարսիլյան
Առնոլդ Բլեյան («Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տնօրեն, իր համաձայնությամբ)
- տոնավաճառ՝ համերգ-ցուցադրությունը կազմակերպել չորս մասով.
- «Կամերային համերգ». պատասխանատու՝ Հարություն Թոփիկյան, Սվետա Ճաղարյան, Մերի Առաքելյան.
- «Երգող, պարող դպրոց» պարատուն, թատերական-երաժշտական ներկայացում. պատասխանատու՝ Սյուզի Մարգարյան, Արշակ Գասպարյան, Էլեն Պողոսյան, Քնարիկ Ներսիսյան, Կարեն Խաչատրյան.
- կերպարվեստի-տեխնոլոգիայի ցուցադրություն-աճուրդ. պատասխանատու՝ Արման Գրիգորյան, Գրիգոր Խաչատրյան, Սուսան Ամուջանյան, Կարինե Մացակյան,
- կրթական նախագծերի ներկայացում-տոնավաճառ. պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան, Մարինե Մկրտչյան, Տիգրան Պարսիլյան.
- Նաիրա Նիկողոսյանին, Հարություն Թոփիկյանին, Գրիգոր Խաչատրյանին, Կարեն Խաչատրյանին՝ տեղում ճշտել դեկտեմբերի 16-ի համերգային ծրագրի, ցուցադրության հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները.
- Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել դեկտեմբերի 16-ի համերգային ծրագրի ժամանակացույցը (հավելված 1), հրավերի, ազդագրի տեքստերը (հավելված 2).
- «Սեբաստացիրներ» ուսուցչական, պատանեկան, մանկապատանեկան երգչախմբերի, գործիքային խմբերի պարապմունք-փորձերը մինչև դեկտեմբերի 16-ը դարձնել շաբաթական 3 անգամ.
- տեխնիկայի ընտրության, տեղափոխման, դրանց անխափան աշխատանքի պատասխանատու ճանաչել Սեն Միքայելյանին, Վահրամ Մարտիրոսյանին. տեխնիկայի տեղափոխումն ավարտել դեկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 19:00.
- դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14.00, նշանակել համերգի գլխավոր փորձը Կամերային երաժշտության տանը.
- նախասրահի ցուցադրության տեղադրումն ավարտել դեկտեմբերի 15-ին՝ մինչև ժամը 19:00.
- CD-ների, հագուստների, հրավերի, մեծ ազդագրի պատրաստումն ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը, պատասխանատուներ՝ Գրիգոր Խաչատրյան, Կարինե Մացակյան, Զարուհի Առաքելյան.
- ԶԼՄ-ների հետ կապի և ցուցադրություն-համերգի հանրայնացման, տեսաձայնագրման պատասխանատու ճանաչել Սեբաստացի TV-ին՝ Սուսան Ամուջանյան, Մարինե Մկրտչյան, Անի Սարգսյան և ընկերներ.
- հրավիրատոմսերի, տոմսերի տարածման կազմակերպման պատասխանատու նշանակել Լիլիթ Ազիզխանյանին, Առնոլդ Բլեյանին.
- գովազդի, հովանավորների հետ աշխատանքի պատասխանատու նշանակել Նաիրա Նիկողոսյանին, Առնոլդ Բլեյանին.
- ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի բոլոր սովորողները, աշխատողները ծանոթ են հրամանին և ապահովում են առավելագույն մասնակցություն, իրենց նպաստն են բերում համերգ-ցուցադրության կազմակերպմանը.
- հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։