Հաստատված է կրթահամալիրի խորհրդի ապրիլի 21-ի նիստում
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Ուսումնական դասընթացներ |
Շաբաթական ժամաքանակը |
|||||
I |
II |
III |
IV |
V |
VI |
|
Մայրենի |
5 |
6 |
6 |
6 |
5 |
5 |
Ռուսերեն |
2 |
2 |
3 |
3 |
4 |
4 |
Անգլերեն |
2 |
2 |
3 |
3 |
4 |
4 |
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր |
1 |
- |
- |
- |
- |
- |
Երաժշտություն |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
Կերպարվեստ, տեխնոլոգիա |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
Մեդիատեխնոլոգիաներ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
Ես և շրջակա աշխարհը |
2 |
2 |
2 |
2 |
- |
- |
Բնագիտություն |
- |
- |
- |
- |
2 |
2 |
Հայրենագիտություն |
- |
- |
- |
- |
1 |
1 |
Դիցաբանություն |
- |
- |
- |
- |
1 |
- |
Պատմություն |
- |
- |
- |
- |
- |
2 |
Մարմնակրթություն |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
Սովորողի ընտրած գործունեություն |
- |
2 |
2 |
2 |
3 |
3 |
Ընդամենը |
24 |
26 |
28 |
28 |
32 |
3 |
Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում) |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները, ում 6 տարին լրանում է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը, 2-6-րդ դասարաններ` համապատասխան դասարանների սովորողները (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով), ում ծնողներն ընտրում են ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Սահմանված կարգով գործող նախապատրաստական դասարանում ընդգրկվում են 2006թ. ծնված երեխաները:
3. Դասարանում ուսուցումը կազմակերպվում է էլեկտրոնային գրատախտակով կամ էլեկտրոնային գրիչներով: Ծնողի ընտրությամբ սովորողները կարող ենընդգրկվել Ծրագրի «Նոթբուքն ինձ դասընկեր» դասարանում:
4. Դասարանում սովորողների խտությունը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
5. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
6. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանովորոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
8. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
9. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
10. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
11. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադրարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
12. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
13. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
14. Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:
16. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
17. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքըուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
19. 1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
20. 1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները:
21. Օտար լեզուները, մեդիամիջոցներն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ: Սովորողն առաջին դասարանից օգտվում է էլեկտրոնային փոստից:
22. «Մեդիատեխնոլոգիաներ» դասընթացը կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով. սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի, թվային տեխնիկական միջոցների յուրացմանը:
23. 1-6-րդ դասարանում բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:
24. 5-6-րդ դասարանում բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից:
25. 5-րդ դասարանում «Դիցաբանություն» առարկան ընդգրկում է հին հայկական առասպելներն և ազգային էպոսը:
26. «Տեխնոլոգիա» առարկան 5-6-րդ դասարաններում կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» դասընթացներից:
27. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
28. 1-4-րդ դասարանում գեղարվեստական մարմնամարզությունը, ազգային խաղերը մարմնակրթության բաղկացուցիչն են:
29. 5-6-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին:
30. Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:
31. Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտություն-պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու», «Շախմատ և տրամաբանական այլ խաղեր» դասընթացներից մեկին, 5-6-րդ դասարանում շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացնում է լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն:
32. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), պարի և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
33. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և 5-6-րդ դասարանում սովորողների ամսական և կիսամյակային սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
34. 1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:
35. Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել են դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
36. Ուսումնառությանարդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին, պահվում գրադարանում:
37. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
38. Չորրորդ, վեցերորդ դասարանների վերջում քննական կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: