Եղան Բ-4 դպրոց-պարտեզի ջերմոցներում՝ համեմ և լոբի հավաքեցին, մոլախոտ քաղհանեցին: Այնուհետև բոլորով լողացին ծածկած լողավազանում: Ժամը 12-ին վերադարձան մայր դպրոց, որտեղ ընկեր Արշակի հետ պարի փորձն արեցին: Պարն ավարտելուց հետո ընկեր Մերիի հետ երգեցին ճամբարական երգերը, ինչպես նաև մասնակցեցին անգլերենի պարապմունքին:
Հաջորդ հավաքը տեղի կունենա երկուշաբթի, հունիսի 29-ին: