Կրթահամալիրը հայտարարում է ուսումնական ամառային բլոգների ստուգատես հետևյալ անվանակարգերով.
- 1-3-րդ* դասարանցու բլոգ
- 4-5-րդ* դասարանցու բլոգ
- 6-9-րդ* դասարանցու բլոգ
- 10-12-րդ* դասարանցու բլոգ
- շրջանավարտի բլոգ
- ուսուցչի բլոգ
- դաստիարակի բլոգ
- խմբի բլոգ
Առցանց հայտ լրացնողը կարող է ներկայացնել իր կամ ընկերոջ, ուսուցչի, սովորողի բլոգի շաբաթվա աշխատանքը.
- ընթերցանություն - քննարկում,
- ամառային լրատվություն. տանը, բակում, թաղում, քաղաքում նորություններ, իր գնացած վայրի, վայրերի մասին, տեղեկություն,
- ամառային օրագիր - օրվա մեջ հետաքրքիր դիպվածներ, մտորումներ, հանդիպումներ և այլն,
- ամռանը կատարած աշխատանքների մասին պատում՝ տանը, այգում, գյուղում, այլուր. ֆոտոպատում՝ նշումներով,
- ամառային խնդիրներ և լուծումներ...
կենցաղային-տնտեսական խնդիրներ՝ անհրաժեշտ չափումներով,
ուսումնական բնագավառների հետաքրքիր խնդիրներ՝ մաթեմատիկական, բնագիտական, լեզվաբանական...
- ուսումնական այլ նյութեր։
Բլոգի գնահատման ցուցանիշները՝
- հուլիսի ընթացքում հրապարակված ուսումնական նյութերի թիվ.
- հուլիսի ընթացքում արձագանքների թիվ.
- հուլիսի ընթացքում բլոգ մուտքերի թիվ։
Ստուգատեսի մրցանակը՝ «Մեղաձոր-2015» 5-օրյա ճամբարի կամ Սևան մեկօրյա ճամփորդության ուղեգիր։
* Նկատի ունենք 2015-2016 ուսումնական տարվա դասարանները։