- Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
- Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:
Շարունակությունը կարդացեք գրադարանի կայքում