«Աշխարհը սեբաստացիների աչքերով մեդիանախագծի» առաջնեկը
Աստղ Կիրակոսյան, 9-րդ դասարան
Ի՞նչ է կատարվում Հայաստանում... դժվար է ասել: Անարդարության մեր տանը՝ կառավարություն, անգիտակից ժողովուրդ։ Թեպետ և գիտակցեն, միևնույն է՝ կլռեն. բոլոր լռությունը խախտողներն են պատժվել փոխարենը դատարկ, փուչ ու անիմաստ խոստումներն են պետական այրերի... Ովքե՞ր են հավատում դրանց, ոչ ոք, նույնիսկ խոստում տվողները: Վերջերս մի հաղորդում էի դիտում կոչվում էր SOS: SOS-ում իրոք ասելիքը շատ էր՝ կամաց խոսքով բղավում են: Բղավում են, մեր իրականությունն են ներկայացնում հանրության կույր անդամներին: Եվ զարմանալի չէր, որ օրեր առաջ նրանց դատն էր: Ինչու են դատում, որովհետև ճիշտն են լսել, վիրավորվել են ճշմարտությունից, իրենց վարքուբարքից: Այստեղ նկատում եք արդարություն: Սուտ են ու կեղծ: Ինչքան էլ գիտակցեն ճշմարտությունը միևնույն է՝ կժխտեն:
Մեկ հաղորդում դիտելով՝ հետաքրքրություն առաջացավ դիտել մյուսները: Հաղորդումը Հայաստանի մասին է քաղաքացիների, հասարակության, կառավարության...: Նկարահանումների ժամանակ անդրադարձել էին մարդկանց, որոնք բնակվում էին Գյումրում, նրանց ապրուստին ու առօրյային: Ձմեռ, ցուրտ, սառնամանիք...: Այդ մարդիկ մահացել են՝ չդիմանալով այդ ծանր պայմաններին դրսում, ձմռանը, անապահով....: Հետո էլ մի բարձր պաշտոնյա կկանգնի ու կասի, որ զարգացած պետություն ենք: Չգիտեի, որ զարգացած պետություններում մարդիկ մահանում են անապահովության մեջ, ցրտից ու սովից...: