Նկարագրություն:
Հաղթահարեցինք ևս մեկ բարձունք: Այս անգամ Դահնակ լեռը, որը գտնվում է Ուրցաձորի հյուսիսային մասում: Չնայած ճանապարհը քարքարոտ էր ու դժվար, բայց մենք այն սիրով հաղթահարեցինք անտառապահ ընկեր Գոռի ուղեկցությամբ: Ամբողջ ճանապարհին նա պատմեց մեզ Դահնակ լեռան մասին: Լեռը ունի 2350 մ. բարձրություն: Մութն արդեն ընկել էր, երբ հասանք ճամբար՝ լի նոր ու հետաքրքիր տպավորություններով:
Աննա Պետրոսյան
1-ին ջոկատի հրամանատար