ՀՐԱՄԱՆ
24.10.2015 թ.
«Վահան Ասատրյան» բասկետբոլային բաց առաջնությանը մասնակցող Արթիկի թիվ 7 դպրոցի սովորողների խմբին (1 մարզիչ և 8 սովորող) ս.թ. հոկտեմբերի 26-28-ին կրթահամալիրում պատշաճ ընդունելու համար.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Հարությունյանին.
- գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Շամիրամ Պողոսյան.
- սնունդը` նախաճաշ և ընթրիք կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշը` 500-ական դրամի չափով, ըստ ծրագրի.
- ընդունել ի կատարում պատասխանատուի կազմած ընդունելության ծրագիրը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան