Մի խումբ 11-րդ դասարանցիներ Իսահակյանական օրերի շրջանակում նոյեմբերի 4-ին ժամը 13:00, Ավագ դպրոցի ընթերցասրահում վարելու են «Իսահակյանի արձակը» քննարկումը: Քննարկման նյութ են գրողի երեք ստեղծագործություններ՝ «Երջանկության իմաստը», «Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը», որոնք դժվար է միանշանակ հասկանալ, և որոնց շուրջ սովորաբար բուռն վեճեր են լինում։
Հետաքրքրվողներին հրավիրում ենք, յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է և հաճելի:
Սիրով՝ կազմակերպող խումբ