Teach Surfing (Թիչ Սըրֆինգ) նախագիծը կրթահամալիրում շարունակվում է: Երեկ հյուրընկալեցինք Լիտվայից ժամանած Թոմաս Պետրաուսկասին, ով նախկինում բասկետբոլիստ է եղել և այժմ զբաղվում է մարզչությամբ: Առավոտյան Պետրաուսկասի հետ շրջեցինք կրթահամալիրով, ծանոթացանք կրթահամալիրի անցուդարձին: Այնուհետև լեհ բասկետբոլիստը մեզ ներկայացրեց բասկետբոլի նորարարությունները և փորձեց այն փոխանցել մեր սովորողներին: Հանդիպումն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր: