Հայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա երկրորդ առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին:
Մասնակիցներն առաջադրանքները կարող եք անել մենակ, խմբով, ընտանիքով։
Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը:
Նոյեմբերյան ֆլեշմոբի մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։
Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 22:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ ժամը 22:00: