Նպատակը
- Ուշադրությունը կենտրոնացնել փոքր ժողովուրդների խնդիրների, մասնավորապես իրենց մայրենի լեզուն պահպանելու վրա.
- Շոշափել հայերենի տարբեր շերտերը.
- Բարձրացնել հայերենի նկատմամբ հարգանքը։
Ակտիվության ձևերը
- Ֆլեշմոբ, սմարթմոբ (ամենատարածված արտահայտությունները՝ ամենաքիչ գործածվող լեզուներով և Հայաստանի տարածքում ապրող փոքրամասնությունների լեզուներով, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին)
- Հոդվածներ
- Լրաքաղ
- «Կլոր սեղան»-քննարկումներ
- Վարպետության դասեր
- Ռադիոնյութեր
Թեմաները
- Ազգային փոքրամասնությունները Հայաստանում
- Հայերենը՝ մտածողության ձև
- Ազգային լեզու և համացանցային լեզու
- Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում
- Դասակա՞ն, թե՞ ժամանակակից ուղղագրություն. գրությունից ինչ է շահում կամ կորցնում լեզուն
- Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
- Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (պատմական ակնարկ)
- Դարձվածքների, շրջասությունների ու թևավոր խոսքերի առաջացման աղբյուրները։
- Տարբեր հեղինակների, մասնավորապես՝ Տերյանի, Թումանյանի, Չարենցի լեզուն (բառապաշարը և ոճը)
- Հայերենի բարբառները. պատումներ բարբառներով
- Աճառյանի աշխատությունները (թեման և ծավալը՝ մասնակցի ընտրությամբ)։
- Այլ թեմաներ։
Աշխատակարգ
Փետրվարի 21՝ Փոքր ժողովուրդները և նրանց մայրենի լեզուն (Մայրենի լեզվի տոնի առթիվ ռադիոհաղորդում, սմարթ մոբ)
Փետրվարի 22-մարտի 7՝ հոդվածների թողարկում, ֆլեշ մոբի կազմակերպում, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։
Մարտի 1-5՝ վարպետության դասեր, լրաքաղ
Մարտի 7-ին՝ Հայոց լեզվի օր։