19.04.2016թ., ժամը՝ 15.30
Մեդիակենտրոնում
Օրակարգում.
- ապրիլի 5-19-ի ընթացքում նոր ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների հաղորդումը
- 2015-2016 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված սեպտեմբեր-ապրիլ ամիսների ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը (անհատական` 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցիների).
- 2014-2015 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված պարտքերի վճարման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
- մարտ ամսվա կոմունալ ծախսերի մասին Քնարիկ Գևորգյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
- մանկավարժական աշխատողների գարնանային դպրոց. ապրիլի 18-22. Գևորգ Հակոբյանի հաղորդումը
- ապրիլի 22-ի ընդհանուր մեդիապարապմունքի ծրագրի հրապարակում. Սյուզի Մարգարյանի հաղորդումը
- կրթական օբյեկտների կանաչ տարածքների խոտհնձի, սրսկման կազմակերպման մասին Ռուդիկ Սահակյանցի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
- կրթական օբյեկտների կանաչ տարածքների անձնագրավորման մասին Ռուդիկ Սահակյանցի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
- կրթական օբյեկտների կանաչ տարածքների ոռոգման ցանցերի պատրաստության մասին Ռուդիկ Սահակյանցի հաղորդումը
- կրթահամալիրի ֆինանսների եռամսյա հաշվետվության և ըստ նախահաշվի գերածախս-տնտեսումների ներկայացում. Լյուբա Աբրահամյանի հաղորդումը
- գույքագրման ընթացքի մասին. հանձնաժողովերի նախագահների Գևորգ Հակոբյանի և Մարի Գաբանյանի հաղորդումը
- անվտանգության համակարգերի տեղադրման մասին Ռուդիկ Սահակյանցի հաղորդումը