Հարգելի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ. ներկայացնում ենք կրթահամալիրի Կենտրոնում կազմակերպվող «Վերնիսաժ» նախագիծը` բուկինիստով։ Գրքերը հիմնականում կտրամադրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, իսկ ստորև նշված մնացած իրերով երկուշաբթի օրվանից կարող եք համալրել վերնիսաժը:
Ցուցահանդես-վաճառք
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոն
Նախագիծ
- Նպատակը․ կազմակերպել իր տեսակի մեջ յուրահատուկ ցուցադրություն-վաճառք՝ սովորողների, դասավանդողների և ծնողների ձեռքի աշխատանքներ, արվեստի նմուշներ, բազմազան իրեր, գրքեր. աշխատանքի մեջ ներգրավել սովորողների։
- Իրերը․ բազմաբնույթ և բազմալեզու գրքեր (այդ թվում՝ հնաոճ), լրագրեր, ատլասներ, քարտեզներ, գրենական պիտույքներ, բացիկներ, հուշանվերներ, նկարներ, կավե և ձեռագործ աշխատանքներ, «անտիկվար» իրեր, գորգեր, զարդեր, ձայնա-տեսասկավառակներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ և այլ բազմատեսակ ապրանքներ (այդ թվում՝ օգտագործված, բայց լավ պահպանված)։
- Նախնական կազմակերպում․ ընդունել, տեսակավորել իրերը, դասավորել, ներկայացնել, գրանցել (Excel ֆայլով), ձեռքի աշխատանքների և նկարների մոտ նշել հեղինակների անունները։
- Ընթացքը. ելնելով առաջին օրվա արդյունքներից՝ կազմել աշխատանքային պլան:
Ստեղծել ֆեյսբուքյան էջ, ասել է թե՝ ինտերնետ-ցուցահանդես-վաճառք, որտեղ ևս ցուցադրել բոլոր նմուշները:
- Հետագա քայլեր. կազմակերպել հանդիպումներ, այդ թվում՝ գործող արհեստագործների, ստեղծագործող արվեստագետների, մտավորականների, քննադատների հետ:
Ընդունել պատվերներ:
- Լուսաբանում. գովազդ, ներկայացում սոցցանցերում:
Անժելիկա Մանուկյան, 091 (077) 400570, amanukyan1@mskh.am / amanukyan05@gmail.com
Լուսինե Նազարյան, 093 540485, L-Nazaryan@mskh.am
Լուսանկարը՝ Կարինե Մացակյանի բլոգից: Թերթերով ձևավորումը՝ Թամար Հարությունյանի: