Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 13-17-ը ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվում է ամենամյա բաց Բանգլադեշյան պլեներ 2016-ը` Արտ-միջավայրի, կինո-ֆոտոյի, երաժշտական, թատերական, թարգմանչական բաղկացուցիչներով։
Մասնակիցները հանրակրթական հաստատությունների սովորողները, մանկավարժական աշխատողներն են։ Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից։
Պլեները կավարտվի երկօրյա արտագնա ճամբարով Սևանի ափին, որտեղ կլինեն նաև եզրափակիչ համերգ-ներկայացումը, 2017թ. հավաքի կլոր սեղան-քննարկումը, խարույկ, խաղեր։
Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան, 094431099, bleyan@mskh.am
Կրթահամալիրի կենտրոն, Րաֆֆի 57, հեռախոս` 74.72.46, info@mskh.am