Այսօր Իզմիրի տիեզերական ճամբար մեկնող խմբի լողի հերթական պարապմունքն էր: Բոլորս մեծ սիրով մասնակցում ենք բոլոր պարապմունքներին, օգնում ենք մեկս մյուսին թե՛ լողալու և թե՛ այլ հարցերում: Բոլորս ընկերացել ենք՝ մեկ ընտանիքի պես: Անձամբ ես լողալ չգիտեի ու ընկեր Տաթևի ու մեր խմբի երեխաների օգնությամբ եմ սովորել: Հիմա լավ լողում եմ, դեռ մի բան էլ փոքրերին եմ սովորեցնում: Այսօր նաև անգլերենի պարապմունք ունեինք, իսկ այդ մասին վաղը:
Մարիա Բաբայան