Հուլիսի 27:Օրվա սկզբում դիմավորել և գրանցել եմ ճամբարականներին, պատասխանել եմ հեռախոսազանգերին, ընդունել եմ Էջմիածնից երկու ծնողի , ովքեր իրենց դուստրերի հետ հետաքրքվում էին կրթահամալիրով: Ծանոթացրեցի Գեղարվեստի դպրոցին, դիտեցին ցուցահանդեսը, եղանք արվեստանոցներում: Վերջիններիս հատկապես հետաքրքրեց Քոլեջը և նրանց ուղեկցեցինք այնտեղ: Մեկ ծնող դիմել է նախակրթարանի համար: Օգնել եմ կրթահամալիրում աշխատանքի դիմողներին լրացնել հայտերը, նախապես ծանոթացնելով և տեղեկացնելով կրթահամալիրի կառուցվածքին, կայքին, իրականացվող հեղիանակային մանկավարժական ծրագրին: Պատասխանել եմ այցելուներին հետաքրքրող հարցերին, կատարել եմ գրասենյակում անհրաժեշտ բոլոր աշխատանքները, օգնել եմ ճամբարի պետին կարգի բերել լողափն ու լողավազանը։