Ճամբարների ղեկավարները, ամառային պարտեզի դաստիարակներն ինձ հարցնում են՝ էլ ի՞նչ է պետք անել... Լողացե՛ք, հեծանի՛վ քշեք, ավազների վրա թավալվե՛ք, մարմնամարզվե՛ք, ծառ ու ծաղի՛կ ջրեք, խնամե՛ք-ընդարձակե՛ք ձեր պարտեզը, նստոտեք, ձմերուկն ու դեղձը կտրեք, անուշ արեք, պատմեք-լսեք ու երգեք. ամեն օր ու երեխաների հետ, քեֆ քաշելով ապրեք, սեյրան արեք*… Փոխանցե՛ք այլոց մեդիայով-կյանքով՝ հուլիս-օգոստոսը Բանգլադեշի մեր պարտեզներում հավեսի շրջան է… Բաց, անպատնեշ-անպատ մեր իրականությունից դուրս ձեր ձայները, ծիծաղը-զնգունը պիտի տարածվի հեռո՜ւ, հեռու։