Պատրաստ եղեք, յուրաքանչյուր աշխատող, ձեր արձակումի օրերը ուսումնական տարվա մեջ տեղավորելու՝ չորս կտորով, քանի կտորով ուզում եք, բայց տասն օրը չգերազանցող, ճամփորդությունների, արտագնա գործերի տեսքով... Սովորենք անհոգնել ապրել-աշխատել՝ Երևանում, Բանգլադեշում, ամենուր... անընդհատ...
.... Այո՛, կառուցել Բանգլադեշում, նշանակում է քանդել՝ ցանկապատեր, պատնեշներ, պատեր, գարաժներ, հենապատեր, թե երեսապատման, դրանք կրող չեն, եթե կրող են՝ ապա անջատումի, մեկուսացման, խավարի... Բացենք, սրանով հարթենք ճանապարհը լույսի, հեռանկարի, հաղորդակցության, ջերմության, մարդկային շփման համար, ասել է թե՝ կամուրջներ գցենք...