Ինքնուրույնության-ինքնավարության-փոխօգնության-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացում՝ բոլոր ուղղություններով, բոլոր տարիքային խմբերում, հեղինակային մանկավարժության ծրագրերի ողջ կազմակերպմամբ ու բովանդակությամբ... Կոչե՞ր են մնում. սրանց արտացոլումը կտեսնե՞նք հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական հավաքում, այսօրվա մանկավարժական սեմինար-պարապմունքում... Նախագծային ուսուցման զարգացումը՝ ձևականության (ցուցանակայնության) հաղթահարումը, ինքնակրթության՝ որպես սովորողի և ուսուցչի առաջատար ուսուցում, անհատականության դրսևորման ու զարգացման բարենպաստ միջավայրի շարունակական ձևավորում-զարգացումը անհնար են առանց, կրկնում եմ, ինքնուրույնություն-ինքնավարություն-փոխօգնություն-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացման հետևողական-համերաշխ ընթացքի...