Հարգելի սեբաստացիներ
Կրթահամալիրի Ագարակը հայտարարում է «Լավագույն շան տնակ» նախագիծ-մրցույթը, որին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 15-ը ձեր կենդանասեր խմբերի հետ կազմեք և ներկայացրեք լավագույն շան տնակ նախագիծն ու շների խնամքի ճիշտ սննդակարգը: Լավագույն նախագծերի մրցանակները կլինեն ձեզ արդեն հայտնի Ռոքսիի և Մայկիի 2 քոթոթները: Շտապեք, նախագծերից միայն երկուսն է հաղթելու:
Նախագծերը հրապարակեք կայքում, հղումը թողեք հայտարարության կարծիքներ բաժնում: