Այսօր մի խումբ 6-9-րդ դասարանցիներ ժամանել են «Ժայռ» ճամբար: Օրը հետաքրքիր էր և հագեցած: Խաղացինք, մաքրեցինք տարածքը, իսկ օրվա վերջում խմբով մասնակցեցինք հայոց լեզվի ֆլեշմոբին: Աղմկոտ, աշխույժ և ուրախ քննարկումներ, հետաքրքիր կարծիքներ, երբեմն` անգամ զավեշտալի: Ֆլեշմոբի մեր խմբային աշխատանքի արդյունքները` ֆլեշմոբի առցանց հարցաթերթում: