Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի այգի
Սեպտեմբերի 23, ժամը` 14:30-ից «Սեբաստացի մոլ». ուսումնական ցուցահանդես
15:15-16:00 «Կոմիտասյան օրեր» նախագծի համերգային մեկնարկ
Ծրագրում.
«Սեբաստացիներ» ուսուցչական երգախումբ՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան:
Կոմիտաս, աշխարհիկ խմբերգեր.
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախումբ` գեղարվեստական ղեկավար և խմբավար` Լիլիթ Եդիգարյան:
Կոմիտաս, աշխարհիկ խմբերգեր
· «Երկնքի աստղերը»
· «Հեյ գյուլեմ»
· «Ծաղիկ ունեմ նարնջի»
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
· Ներսես Շնորհալի «Նոր ծաղիկ» (Տաղ Հարության), «Խնկի ծառին նման իս» (Տաղ Վերափոխման)
«Սեբաստացիներ» դասավանդողների վոկալ համույթ, ղեկավար` Մարինե Մկրտչյան
· Մովսես Խորենացի «Ծագումն հրաշալի»
· Ազգային երգերի շարան «Ցորեն եմ ցանե», «Ցոլակով յար ջան, արի»
«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
· Շառլ Ազնավուր «Քեզ համար Հայաստան»
Նախագծի բոլոր մասնակիցների միասնական կատարումը. Կոմիտաս «Ազգային օրհներգ»
Պարուսուցում-պարատուն. Ստեփան Թորոյան, Սաշա Սարգսյան
Մասնակիցներ՝ դասավանդողներ, Ավագ դպրոցի, Միջին դպրոցի և կրտսեր դպրոցների սովորողների համակարգված խմբեր՝ գրասենյակների գրանցմամբ, տեխնոլոգիական խմբեր