Քոլեջի միջին մասնագիտական կրթության «Նախադպրոցական դաստիարակություն» բաժնի ավարտական կուրսի ուսանողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30, հրավիրում են Սեբաստացի մոլ՝ կլոր սեղանի և թեյըմպումի: Ուսանողները, նրանց հետ աշխատող դաստիարակներն ու մասնագետները կներկայացնեն 2016-2017 ուսումնական տարում քոլեջում մշակվող և իրականացվող՝ մասնագիտական կրթության կազմակերպման նոր ծրագիրը, իրականացման ընթացքը, արդյունքները, զարգացումը, սիրով կլսեն, կգրանցեն բոլոր կարծիքներն ու առաջարկները:
Ծրագրի նյութերին կարող եք ծանոթանալ
«Պարտեզ» ամսագրում: