Հարգելի սովորողներ, արդեն մեկնարկել է «Կենգուրու» ամենամյա միջազգային մաթեմատիկական մրցույթի հայտերի ընդունումը և այն կտևի մինչև փետրվարի 19-ը: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը (փետրվարի 19) «ՎՏԲ-Հայաստան» բանկում կատարել են մրցույթի մասնակցության վճարը և բանկից ստացված վճարման անդորրագիրը ներկայացրել են իրենց դպրոցի պատասխանատուին:
Դպրոցների պատասխանատուներն են. Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Բաբկեն Փաշինյան, Արևելյան դպրոց-պարտեզ՝ Լիանա Հակոբյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Գևորգ Գրիգորյան, Հարավային դպրոց-պարտեզ՝ Մենուա Հարությունյան, Միջին դպրոց` Հասմիկ Բաբայան և Ավագ դպրոց՝ Արման Երանոսյան:
Մրցույթի մասնակցության համար վճարը կազմում է 970 դրամ, որը փոխանցվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացված 160 440 015 767 700 հաշվեհամարին: Մասնակցության համար վճարումը կարող եք կատարել նաև TelCell վճարային համակարգով (ուղեցույցը՝ այստեղ):
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը անցկացվում է անմիջականորեն դպրոցներում և բոլոր մասնակից դպրոցներին և աշակերտներին տրվում են մասնակցության հավաստագրեր, հուշանվերներ, իսկ լավագույններին՝ պատվոգրեր ու մրցանակներ: Հաղթողներին սպասվում են արժեքավոր նվերներ, ընդհուպ մինչև եվրոպական երկրներում կազմակերպվող միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:
Մրցույթը այս տարի կանցկացվի մարտի 16-ին: