Այսօր կրթահամալիրում հանդիպել են ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների 2011թ. մրցանակաբաշխության դիմող սովորողները, նրանց ուսուցիչները և մրցութային հանձնաժողովի անդամները:
Հավաքը նախաձեռնել էր հանձնաժողովը, որի նախագահը և գործադիր քարտուղարը «Սինոփսիս» կազմակերպությունից են: Քանի որ այն կազամակերպվել էր մեր կրթահամալիրում, մենք կրթահամալիրի սովորող-լրագրողներս էլ ընդունեցինք հյուրերին:
Շատ հետաքրքիր էր, ինձ համար առաջին անգամ էր, որ դիմավորում էի հյուրերին: Եվ թեժ պահին, երբ հյուրերը մտնում էին Մարմարյա սրահ, իմ նեթբուքի մարտկոցի լիցքը 5% էր, և ես էլ չիմացա, թե ինչ արագությամբ եմ հասցրել գրառել հյուրերի մասին տեղեկությունները: