ՀՐԱՄԱՆ
20.02.2017թ.
Կրթահամալիրի տնօրենի 06.09.2016թ. թիվ 16-481 «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտական խմբերի կազմը և մասնախմբի ղեկավարի ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված կարգով 19.02.2017թ. անցկացվել է «Կրթահամալիրի 4-12-րդ դասարանների կազմակերպիչներ, 4-8-րդ դասարանների երկարօրյա կազմակերպիչներ» մասնագիտական խմբի ղեկավարի ընտրություն: Կրթահամալիրի խորհրդի քարտուղար Հերմինե Անտոնյանի ներկայացրած արդյունքների հիման վրա «Կրթահամալիրի 4-12-րդ դասարանների կազմակերպիչներ, 4-8-րդ դասարանների երկարօրյա կազմակերպիչներ» խմբի ղեկավար եմ նշանակում Մարալ Կարապետյանին:
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար` Ա. Բլեյան