Կրթահամալիրի կայքի` mskh.am-ը սպասարկում և լրացնում են կրթահամալիրի բոլոր ուսուցիչները, սովորողները, նրանց ծնողները` իրենց որոշած նյութերը հրապարակելով mskh.am-ի ենթակայքերում: Կայքում և ենթակայքերում վրիպումների համար, այդ թվում` լեզվական, լեզվական պատասխանատու են խմբագրի իրավասություն ունեցող բոլոր ուսուցիչները: Ենթակայքերի պատասխանատուներին հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
- Դպիր – Սուսան Մարկոսյան
- TV - Գրիգոր Խաչատրյան
- Գրադարան – Զարուհի Առաքելյան
- Պարտեզ – Աիդա Պետրոսյան
- info-mskh – Հասմիկ Թոփչյան
- Մեր մասին – Լիլիթ Ազիզխանյան
- Դպրոց-պարտեզ – Տաթև Բլեյան
- Նոր դպրոց – Նաիրա Նիկողոսյան
- Գեղարվեստի կրտսեր դպրոց – Լուսինե Բուշ
- Գեղարվեստի ավագ դպրոց – Լուսինե Մանուկյան
- Հիմնական դպրոց – Սրբուհի Աղաբաբյան
- Միջին դպրոց – Հերմինե Անտոնյան
- Ավագ դպրոց-վարժարան – Հասմիկ Ղազարյան
- Արհեստների դպրոց – Սոֆյա Այվազյան
mskh.am-ի առաջին էջիպատասխանատուն mskh.am-ի օրվա կարգադրիչ-թողարկողն է: Կարգադրիչ-թողարկողների ցուցակը և ամսվա հերթապահության գրաֆիկը մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
Հունիսի կարգադրիչ-թողարկողներ.
- Առաքելյան Լիանա
- Գևորգյան Մանե
- Խաչատրյան Տիգրան
- Ղարիբյան Սիրանուշ
- Սահակյան Արփինե
- Պարսամյան Էլեն
- Հարությունյան Գայանե
- Ղահրիյան Հրայր
Կարգադրիչ-թողարկողը.
- հերթապահությունն ընդունում է կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն, պարտադիր լուսաբանման ենթակա օրվա իրադարձությունները, աշխատանքի ուղղությունները, քննարկման թեմանները.
- հետևում է ենթակայքերի հրապարակումներին, ընտրում առաջին էջ բերվող նյութերը, անհրաժեշտության դեպքում խմբագրում, լրացնում և թողարկում.
- հետևում է, որ կայքն անդրադառնա կրթահամալիրյան բոլոր իրադարձություններին, աշխատանքի բոլոր ուղղություններին.
- կազմակերպում է օրվա քննարկումը.
- արձագանքում է վրիպումներին.
- հերթապահությունը հանձնում է կայքում` հաշվետվությամբ: