Խճաքարերը
Նոր դպրոցի նախակրթարանի այգում այսօր խճաքարերից պատրաստված երկու մեծ
սար կար:Առավոտյան երեխաները բարձրացան սարերը և սկսեցին նախավարժանք անել:
Ծեսը նման չէր նախորդ նախավարժանքներին: Երբ երեխաներին ասացի, որ վաղը լողավազան ենք դնելու, բոլորը սկսեցին բարձր ցատկոտել և միաժամանակ բղավել.
-Ո~ւխ, ու~խ:
Խճաքարերը տարածվում էին այս ու այն կողմ, ինչն էլ մեզ իրականում պետք էր:Այո, խճաքարերը պետք է տարածեինք ամբողջ բակով, որպեսզի մեր ծովափնյա նախակրթարանի այգում հունիսի 1-ին`երեխաների պաշտպանության օրը, որպես նվեր`տեղադրենք <Չոփ, չոփիկ>լողավազանը:Այնպես որ Նոր դպրոցի նախակրթարանի ամառային պարտեզը հայտարարում ենք բացված:
Արմանը և Գարիկը մրցում էին, թե ով կարող է հեծանիվով սարը բարձրանալ:
Անին և Նարեն էլ դույլով կրում էին խճաքարերը, իսկ ամենաչարաճճի Գոռը և Գարիկը մի մեծ քար էին գտել և ձեռքերը բռնած ման էին գալիս:Հետո ես առաջարկեցի , որ առանձնացնենք մեծ քարերը և գուաշով ներկենք: Համոզված եմ, որ շատերդ հիմա հիշեցիք ծովից հավաքած գունավոր քարերը, որոնցով ինչքան եք խաղացել:
ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
4-5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
ԴԱՍՏԻԱՐԱԿ` ԱՆՆԱ ՀԱՅՐՈՅԱՆ