ՀՐԱՄԱՆ
19․01.2018թ.
Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանի գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների 15 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 22-27-ը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու հունվարյան նախագծային ճամբարին: Ընդունելությունը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպելու նպատակով.
- նախագծի համակարգող ճանաչել կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների ճամբարների ղեկավարներին՝ Մարթա Ասատրյանին, Վարդուհի Հայրյանին․
- համակարգողներին՝ ապահովել.
- վրաստանցի սովորողների, դասավանդողների՝ 2-3 հոգիանոց խմբերով ներառումը միջին, ավագ դպրոցի ճամբարային նախագծերում,
- զբոսաշրջության մասնագիտական ուսուցման սովորողների մասնակցությունը երեկոյան զբոսանքներին՝ որպես զբոսավար. պատասխանատու՝ Գայանե Թերզյան.
- վրացախոսների ակումբի սովորողների աջակցությունը վրաստանցի սովորողների օրվա, նախագծային աշխատանքների լուսաբանմանը. պատասխանատու՝ Ռինա Շագինյան.
- խմբի համար կազմակերպվող երգուսուցման (պատասխանատու՝ Աննա Երիցյան), տեխնոլոգիական (պատասխանատու՝ Անի Հովհաննիսյան), մարզական (պատասխանատու՝ Միքայել Ղազարյան) պարապմունքներում՝ միջին-ավագ դպրոցների սովորող-սովորեցնողների.
- նախագծի օրվա աշխատակարգը, ամփոփիչ կլոր սեղանի ծրագիրը մշակել, ներկայացվող նյութերը պատրաստել վրաստանյան խմբի ղեկավարների հետ.
- ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած աշխատակարգը 2-3-րդ կետերում նշված բաղադրիչներով (հավելված 2).
- մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի․
- ընդունելության ծրագրի ամենօրյա լուսաբանումը ուսումնական աշխատանք համարել «Սեբաստացի» TV-ռադիոյի համար. պատասխանատու՝ Անի Սարգսյան, դպրոցական խմբագրությունների ղեկավարներ.
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Լագոդեխիի շրջան, գյուղ Վարդիսուբանիի միջնակարգ դպրոց
Ցուցակ
- Կոբախիձե Կախա - դասավանդող
- Տղեմալաձե Սոփիկո - դասավանդող
- Կապանաձե Մադոնա - դասավանդող
- Մաճարաշվիլի Մարինա - 4-րդ դաս․
- Նացվլիշվիլի Լուկա - 7-րդ դաս․
- Նարինդոշվիլի Թամազ - 10-րդ դաս․
- Տաբատաձե Նելի - 10-րդ դաս․
- Նացվլիշվիլի Աննա - 12-րդ դաս․
- Ղոչիաշվիլի Թամազի - 12-րդ դաս․
- Ղոչիաշվիլի Գվանցա - 12-րդ դաս․
- Գերգաեվի Նիկա - 11-րդ դաս․
- Ղոնղաձե Լուկա - 9-րդ դաս․
- Դավիթաշվիլի Նիկոլոզ - 7-րդ դաս․
- Շիխաշվիլի Մարիամ - 10-րդ դաս․
- Մծղերաշվիլի Դավիթ - 7-րդ դաս․
- Խաշմազարաշվիլի Ռուսուդան - 11-րդ դաս․
- Կրտիյան Ռաֆիկ - վարորդ