• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այն գաղտնի հրեշտակը, որ գաղտնի աշխարհներից է…

Մեր մանկավարժությամբ, լսեցեք, սովորողի-սանի-ուսուցչի-մանկավարժական աշխատողի ինքնավարության-ինքնուրույնության հետևողական զարգացումը՝ «ինքնավար-ինքնուրույն» երկանդամին ապավինելը, այլընտրանք չունի: Ես չգիտեմ: Եվ մեր միջին դպրոցում, երջանիկ մայրություն Մարգարիտ Սարգսյանին, մենք անում ենք հերթական-հասունացած քայլը այս ճանապարհին… Մեր դպրոց-պարտեզները այսպիսի հանրային գնահատմամբ-պահանջով կան՝ շնորհիվ ինքնավարության-ինքնուրույնության-բաց համակարգի, կներեք, սովորական դաստիարակի-օգնականի, դասվարի-ուսուցչի, կազմակերպչի, գրասենյակի վստահության, նրանց հանձնված, նրանց հարմարեցված միջավայրին, ներսով-դրսով, աշխատողի-սովորողի, սանի ու ծնողի՝ դպրոցի և տան ինքնավար-ինքնուրույն գործունեության… Եվ սա է, որ հիմա, միջին դպրոցում պիտի ստանա զարգացման-դրսևորման ամբողջական, տարիքին-աճին համապատասխան աջակցություն… 

Կրթահամալիրի տնօրենի հունվարի 23-ի օրագիրը։