• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
09.02.2018թ.

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Անուշ Ասատրյանին.
  2. դպրոցական փուլը անցկացնելու համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
  • Լուսինե Սարգսյան
  • Էմանուել Ագջոյան
  • Հասմիկ Նալբանդյան
  1. դպրոցական փուլը կազմակերպել 2018թ. փետրվարի 9-ին, ժամը՝ 13:00, կրթահամալիրի ավագ դպրոցի ընթերցասրահում.
  2. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին. սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  3. Անուշ Աստրյանին՝ օլիմպիադայի ավարտից հետո, մինչև ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել քաղաքապետարան (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  4. Լիլիթ Գասպարյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
  5. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Մասնակիցների ցուցակ

9-րդ դասարան

  1. Պողոսյան Նիկա
  2. Պողոսյան Արեն
  3. Ղարիբյան Աննա
  4. Թոռունյան Մանե
  5. Տօնոյան Գլէա
  6. Մարգարյան Սարգիս
  7. Տեր-Պետրոսյան Նազելի
  8. Մինասյան Քրիստինե