Կյանքի 88-րդ տարում հանգել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի սիրելի, ավագ քույրը՝ Նեկտար Բլեյան-Բազեյանը։
Ցավակցում ենք Բլեյանների, Բազեյանների մեծ ընտանիքներին՝ իրենց քրոջ, հորաքրոջ, մորաքրոջ, կնոջ, հարսի, մայրիկի, տատիկի՝ բոլորի սիրելիի, բոլորին սրտանց նվիրված Նեկտարի մահվան կապակցությամբ։
Հոգեհանգիստը՝ մարտի 19-ին՝ 17։30-ից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Մեդիակենտրոնից մեկնումը եկեղեցի՝ ժամը 17։15:
Հուղարկավորությունը՝ մարտի 20-ին՝ ժամը 13։00, նույն եկեղեցուց։ Մեդիակենտրոնից մեկնումը եկեղեցի՝ ժամը 12։15։
Լուսանկարում՝ Նեկտար հորաքույրը Աննա Բլեյանի հետ։